Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ես և աշխատանքը

2013թ. աշխարհում 40 մլն աշխատատեղի պակաս կլինի. ԱՄԿ

2013թ. աշխարհում 40 մլն աշխատատեղի պակաս կլինի. ԱՄԿ

2013թ. աշխարհում 40 մլն աշխատատեղի պակաս կլինի, իսկ զբաղվածության նախաճգնաժամային մակարդակին վերադառնալու համար աշխարհում անհրաժեշտ կլինի մոտ 80 մլն աշխատատեղ ստեղծել։ Այս մասին ասված է Աշխատանքի միջազգային կազմակերպության «Աշխատանքի աշխարհ–2011» զեկույցում։

Զեկույցի հեղինակները նշում են, որ ուսումնասիրված 118 երկրներից 69–ում մեծացել է այն մարդկանց թիվը, որոնց կենսամակարդակը 2010 թվականին 2006թ. համեմատությամբ վատթարացել է։ Հարցված 99 երկրների կեսում մարդիկ ասել են, որ իրենք չեն վստահում կառավարություններին։  

Զարգացած երկրների բնակչության 50 տոկոսից ավելին դժգոհ է աշխատանքի հասանելիության մակարդակից, իսկ այնպիսի երկրներում, ինչպիսիք են Հունաստանը, Իտալիան, Պորտուգալիան, Սլովենիան և Իսպանիան, նրանց թիվը 70 տոկոսից ավելի է։ Կենտրոնական Եվրոպայի, Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ երկրների շարքում լավ աշախատատեղերի հասանելիության մակարդակից ավելի դժգոհ են (ավելի քան 80 տոկոս) Վրաստանի, Հայաստանի, Բուլղարիայի, Լիտվայի, Մոլդովայի և Ռումինիայի քաղաքացիները։

Փորձագետները նշում են, որ  եթե այժմյան տնտեսական տենդենցները պահպանվեն, ապա համաշխարհային տնտեսությունն ի վիճակի կլինի միայն 40 մլն աշխատատեղ ստեղծել, այդ դեպքում, սակայն, ևս 40 մլն աշխատատեղի պակաս կլինի։

Կազմակերպության ներկայացուցիչները նշում են,որ գործազրկության գլոբալ մակարդակը 2010թ. վերջին գերազանցել է 200 մլն –ը (որն ամենաբարձրն է  համարվում)։ Նրանք նաև մտավախություն ունեն, որ իրադրությունը 2011թ. կվատթարանա։

Զեկույցում նշվում է նաև, որ 118 երկրներից 45–ում մեծանում է «սոցիալական դժգոհությունների ռիսկը», որն ավելի  ակտուալ է զարգացած տնտեսություն ունեցող երկրների համար, հատկապես ԵՄ–ի, արաբական երկրների համար, և առավել քիչ չափով ասիական երկրների համար։ Ընդ որում՝ նշվում է, որ 2006թ. համեմատությամբ՝ սոցիալական դժգոհությունների ռիսկը նվազել է Հարավային Սահարայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի երկրներում։

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ